Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահություն 3.2010

Լյարդը հնարավոր է աճեցնել

ԱՄՆ-ի Հարվարդի համալսարանի բժշկական ֆակուլտետում բնական լյարդի աճեցման նոր մեթոդ են մշակել, որի շնորհիվ հնարավոր կլինի հիվանդ լյարդը փոխարինել նորով:

 

Մեթոդը բաղկացած է երկու փուլից: Սկզբում դոնոր լյարդի բոլոր բջիջները` ընդհուպ մինչև «հիմնային» կմախքը, որը բաղկացած է շարակցական հյուսվածքից և արյունատար անոթներից, քիմիական մեթոդներով մաքրման են ենթարկվում: Այնուհետև հիմնակմախք են ներմուծում հիվանդի բնային և սաղմնային բնային բջիջներ: «Նորաբնակները» աճում են` փոխարինելով հյուսվածքի հեռացված բջիջներին: Այս եղանակով ստացված լյարդն արդեն փոխպատվաստվել է փորձնական առնետներին:

 

Մարդու լյարդը փոխարինելու համար մինչև այժմ էլ օգտագործում են հիվանդ մարդու օրգանիզմին դոնորի համատեղելի լյարդի մի մասը կամ մահացած մարդկանց լյարդը: Այդ նպատակով, սակայն, վերջիններիս օրգանները մեծավմասամբ  չեն օգտագործվում, քանի որ դրանք որևէ հիվանդության հետևանքով վնասված կամ ծերացած են լինում: Նոր մեթոդի համաձայն, բժիշկները փոխպատվաստման համար կարող են անգամ դրանք օգտագործել, ինչպես նաև մարդու լյարդն աճեցնել խոզի լյարդի հիմնակմախքի վրա: Ահա ևս մեկ առավելություն` հիվանդին սեփական բջիջներից աճեցված լյարդ փոխպատվաստելու դեպքում նրա  օրգանիզմը չի  մերժում նոր օրգանին,  ուստի այդ ռեակցիան ճնշող դեղերի օգտագործման կարիք չի զգացվում, որոնք զգալիորեն թուլացնում են իմունիտետը:

Սկզբնաղբյուր. Առողջապահություն 3.2010
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ